Panorama.am. 19-12-2011- Թուրքիայի հանդեպ միջազգային վստահությունն այնքան ժամանակ կասկածի տակ կլինի, մինչև Թուրքիան չլուծի մարդու իրավունքների հետ կապված, հատկապես քրդական փոքրամասնության հետ կապված խնդիրները: Այս մասին տեղեկացնում է «Los Angeles Times» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, «երկու տարի առաջ Թուրքիայի կառավարությունը հայտարարել է «ժողովրդավարական գործընթացի բացման» մասին, ըստ որի Թուրքիայի էթնիկ և կրոնական փոքրամասնական խմբերն ունենալու էին իրավունքներ»:
«Այսօր կառավարությունը ճնշումներ է գործադրում, անգամ ազատազրկման ենթարկում իր քաղաքական գծի քննադատներին: Հազարավոր անձիք մեղադրվեցին այն բանի համար, որ նրանք անդամակցում էին Քուրդիստանի աշխատավոր կուսակցությանը: Թուրքիայում տասնյակ լրագրողներ գտնվում են անազատության մեջ: Իսկ նրանց մեղքը համարվում է այն, որ նրանք գրել են այն մասին, ինչն իրականում տեղի է ունեցել:
Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ դնի քրդերին և իր քննադատների լռեցնելու գործընթացը: Իսկ եթե ոչ, ապա Թուրքիայում գնալով աճելու է այն ռիսկը, որ համատարած բռնություն է տիրելու այնտեղ»,- նշում է պարբերականը:

No comments:
Post a Comment