Thursday, December 1, 2011

Սթիվ Ջոբսն այժմ հունգարական նամականիշերի վրա է

Top-news.am. 1-12-2011- Հունգարական փոստը նամականիշեր եւ բացիկներ է թողարկել, որոնց վրա պատկերված է Apple-ի լեգենդար հիմնադիր Սթիվ Ջոբսը: Մոտ հինգ հազար տպաքանակով թողարկված բացիկներից ու դրոշմանիշերից յուրաքանչյուրի արժեքը մոտ 4 դոլար է, հայտնել են այսօր երկրի փոստային վարչության աշխատակիցները:
Բացիկների ու նամականիշերի վրա Սթիվ Ջոբսի դիմանկարն է եւ մի քանի բառ՝ նրա հիշատակին՝ ասված հունգար պրոֆեսոր Էռնո Ռուբիկի կողմից, ով ողջ աշխարհում հայտնի է իր «Ռուբիկի խորանարդիկ»-ով:
Ավելի վաղ հունգարական ծրագրային ապահովման ընկերություններից մեկը հայտարարել էր դեկտեմբերին ամերիկացի գյուտարարի հուշարձանի հանդիսավոր բացման մտադրության մասին, գրում է ITAR-TASS-ը:

No comments: