Thursday, December 1, 2011

Հայաստանի արտաքին պարտքն աճել է

News.am. 1-12-2011- Հայաստանի արտաքին պետական պարտքը 2011 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 3.5 մլրդ դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Տարեսկզբի համեմատ արտաքին պարտքն աճել է մոտ 200 մլն դոլարով:
Արտաքին պարքտի մոտ 83 տոկոսը կառավարության պարտքն է` 2.9 մլրդ դոլար, մոտ 17 տոկոսը` Կենտրոնական բանկի պարտքն է` 586 մլն դոլար: Ընդ որում` 2011 թ. ընթացքում արտաքին պարտքը հիմնականում աճել է կառավարության պարտավորությունների մասով:
Հայաստանի ամենախոշոր վարկատուներն են Համաշխարհային բանկը (պարտքի 37.8 տոկոսը), Արժույթի միջազգային հիմնադրամը (22.6 տոկոսը), Ռուսաստանը (14.2 տոկոսը) եւ ճապոնիան (11.4 տոկոսը):

No comments: