Tuesday, December 13, 2011

Լ. Մելիք-Շահնարզարյան. Ադրբեջանը՝ թուլամորթ հումքային կցորդ

Panorama.am. 12-12-2011- «Բաքվի կողմից՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգից իր սեփական բանաձևի հանումը՝ Բաքվի արտաքին քաղաքականության դրսից կառավարման հերթական ապացույցն է»,- «Analitika.at.ua»-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնարզարյանը:
Քաղաքագետի խոսքերով, Ադրբեջանն այդպես էլ չի դարձել ինքնուրույն, ինքնիշխան պետություն և ստիպված է կատարել գերտերությունների հրամանները:
«Ներկայիս ԼՂՀ տարածքը՝ Արցախի հանրապետությունը, 1921 թ-ին երրորդ երկրի՝ հակասահմանադրական կուսակցական օրգանի կողմից, ապօրինի կերպով մտցվել է Ադրեբաջնի տարածք: Եվ այսօր, երբ արդարությունը մասամբ վերականգնվել է, Ադրբեջանը փորձում է դաշնակիցներ գտնել՝ ամրապնդելու 90 տարվա ապօրինի հանցագործության վերաբերյալ որոշումը: Այնուամենայնիվ, ինչքան էլ տարօրինակ լինի, Ադրբեջանի հենց էներգակիրներն են նրան դարձրել գերտերությունների թուլամորթ հումքային կցորդ»,- նշել է Շահնարզարյանը:
Հիշեցնենք, որ «Թուրան» լրատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքների իրավիճակի վերաբերյալ» բանաձևը Ադրբեջանի պնդմամբ ներառվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգ, այնուհետև կրկին հանվել քննարկումից՝ հենց Ադրբեջանի առաջարկությամբ»:

No comments: