Tert.am. 20-12-2011- Քաղաքական սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ Վյաչիսլավ Սմիրնովն ադրբեջանական 1news.az կայքի թղթակցի հետ զրույցում ասել է, թե իրադրությունն աշխարհում բավական լարված է, իսկ առաջիկա տարիներին մի շարք խոշոր հակամարտություններ կարող են սկսվել։«Առաջիկա տասնամյակում հնարավոր է՝ մի շարք մի շարք խոշոր տարածաշրջանային հակամարտություններ սկսվեն, որոնց ժամանակ, կանխատեսումների համաձայն, սպասվում է՝ մարտավարական միջուկային զենք կօգտագործվի։ Իսկ Ռուսաստանը, որ համաշխարհային և տարածաշրջանային առաջնորդության է ձգտում, պարտավոր է զբաղվել սեփական անվտանգությամբ և հարևանների անվտանգությամբ։ Այդ առնչությամբ՝ Գաբալայում նոր ռադիոտեղորոշիչ կայանի՝ «Վորոնեժ–ՎՊ»–ի կառուցումը հնացած «Դարյալ» կայանի փոխարեն, շատ ցանկալի է»,–ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ դեռևս հարց է՝ կհամաձայնի արդյոք դրան Ադրբեջանը։
Փորձագետը նշել է, որ նոր կայանի կառուցման մերժումը կարող է ազդանշան լինել (Ռուսաստանի համար) այն մասին, որ Ադրբեջանը «պաշտպանական համագործակցության ոլորտում վերակողմոնորաշվել է դեպի Թուրքիան և ՆԱՏՕ–ն»։ «Հնարավոր է՝ Ադրբեջանն ընդառաջ գնա Ռուսաստանին, սակայն դրա փոխարեն իրական դիվանագիտական աջակցություն պահանջի, օրինակ, ԼՂ–ին սահմանակից՝ այսպես կոչված «բուֆերային գոտի»–ն ազատագրելու հարցում»,–ասել է Սմիրնովը։
ԼՂ հակամարտության կարագավորման բանակցային գործընթացին անդրադառնալով՝ Սմիրնովն ասել է. «ԼՂ վերաբերյալ բանակցությունները հաշտարարների կողմից օգտագործում են սեփական ինչ–որ նպատականերին հասնելու համար, սակայն առաջիկա մի քանի տարվա ընթացքում արմատական փոփոխութուններ չեն ակնկալվում»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment