Sunday, December 11, 2011

Թուրքիան ռազմական սարքավորումներ է նվիրել Վրաստանին

News.am. 10-12-2011- Վրաստանի պաշտպանության նախարարությունը իր թուրք գործընկերներից ռազմական նյութատեխնիկական սարքավորումներ է նվեր ստացել, հայտնում է վրացական «Tribuna.ge» գործակալությունը:
Սարքավորումների փոխանցումը տեղի է ունեցել Թուրքիա-Վրաստան ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագրի շրջանակներում:
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության, վրաց-թուրքական ռազմական պայմանագիրը իրենից ենթադրում է նաեւ օգնության ցուցաբերում` ուսուցման եւ կազմակերպչական ոլորտներում, ինչը Վրաստանի զինված ուժերին էլ ավելի կհամապատասխանեցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Տեխնիկայի պաշտոնական հանձնման միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուրաթնուրհանը, Թուրքիայի ռազմական կցորդ Ադեմ Յուքսելը, Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նոդար Խարշիլաձեն եւ այլք:
Նշենք նաեւ, որ Թուրքիայի կողմից վրացական կողմին ցուցաբերած աջակցությունը կազմում է 1 մլն 692 հազար դոլար:

No comments: