
«Քրիստոնեությունը հրաշալի ուսմունք է», - հայտարարել է Դալայ Լաման և հիշատակել մայր Թերեզայի գործունեությունը։ «Իսկապես, հրաշալի է», -ռադիոկայանի հաղորդմամբ՝ ասել է նա։
«Հայաստա՞ն։ Ես մտածում եմ Ձեզ բավարարող պատասխան տալու համար .... պետք է աշխատեմ, փնտրեմ։ Չգիտեմ»,- ասել է Դալայ Լաման, որն ասուլիսից հետո հարցրել է Հայաստանի մայրաքաղաքի անունը։
Դալայ Լաման` «աշխարհի վերջի» մասին
Լրագրողներից մեկի այն հարցին, թե «մայաների օրացույցի համաձայն` հաջորդ տարի աշխարհի վերջն է լինելու, ի՞նչ եք մտածում, Դալայ Լաման ասել է, թե կասկածանքով է վերաբերվում այդ գուշակությանը. «Իսկ եթե իսկապես աշխարհը վերջանա, էլ խնդիր չի լինի», - կատակել է Տիբեթի հոգևոր առաջնորդը,– Բայց ես կարծում եմ, որ առնվազն գալիք հազար տարին աշխարհը գոյություն կունենա»։
Տիբեթի հոգևոր առաջնորդը նշել է, որ որոշ գիտնականներ իրեն ասել են, թե հաջորդ տարի, հնարավոր է՝ «մի քանի օր մագնիսական փոթորիկ լինի, և հաջորդ տարի ընդամենը մի քանի օր ձեր բջջային հեռախոսները չեն աշխատի». «Սա է միակ վտանգը։ Հետո կարող եք ավելի հանգիստ լինել», - ժպտալով ավելացրել է Դալայ Լաման։
Ի՞նչն է երջանկացնում Տիբեթի հոգևոր առաջնորդին
Լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչն է երջանկացնում Տիբեթի հոգևոր առաջնորդին։ «Երբ հանդիպում եմ մարդկանց. գուցե առաջին անգամ ... բայց զգում եմ, որ ընկերներ ենք։ Ես երբեք չեմ ասում՝ ես բուդդիստ եմ, դուք բուդդիստ չեք», - պատասխանել է Դալայ Լաման, որը, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, իտալացիներին որակել է զրուցասեր, իսկ գերմանացիների և անգլիացիների մասին խոսելիս՝ հպարտ կեցվածք ընդունել։
Դալայ Լամայի բնութագրմամբ՝ տիբեթցիները «միշտ կատակներ են անում»։
Տիբեթի հոգևոր առաջնորդը ժպիտով է խոսել չժպտացող պաշտոնյաների կամ առաջնորդների մասին, «որոնք իրենց վեր են դասում մյուսներից»։ «Ավելի լավ է՝ հանդիպել մարդկանց ժպիտով», - հայտարարեց Դալայ Լաման։
Դալայ Լաման երկուշաբթի օրն ավարտել է իր եռօրյա այցը Պրահա
No comments:
Post a Comment