Saturday, December 10, 2011

Այսօր ֆուտբոլի համաշխարհային օրն է

Tert.am. 10-12-2011- Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) որոշմամբ դեկտեմբերի 10-ը նշվում է, որպես ֆուտբոլի համաշխարհային օր: Ֆուտբոլի մասին առաջին հիշատակումները եղել են չինական աղբյուրներում, համաձայն որոնց նմանատիպ խաղ Չինաստանում եղել է մ.թ.ա. երկրորդ հազարամյակում: Calend.ru-ի հաղորդմամբ' այն կոչվել ' Ցու Չյու, ինչը նշանակում է «հրել ոտքով»: Ֆուտբոլ հիմնականում խաղացել են չինացի զինվորները' լավ ֆիզիկական մարզավիճակում գտնվելու համար: Որոշ աղբյուրների համաձայն' ֆուտբոլը սկիզբ է առել 8-րդ դարում սաքսոնական վայրի խաղից, որում կռվից հետո մարտի դաշտում սաքսոնացիները ոտքով հարվածել են թշմանու կտրած գլուխներին' փորձելով հասցնել դրանք նպատակակետին: Հայտնի է, որ այդ խաղում եղել են դարպասներ ու դարպասապահներ:
Ցանցով դարպասներն առաջին անգամ կիրառվել են 1891 թվականին' Անգլիայի հյուսիսի և հարավի միջև տեղի ունեցած խաղի ժամանակ:

No comments: