Tert.am. 23-12-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն Անկարայում անցկացված «Փոփոխությունները մուսուլմանական հասարակությունում և կնոջ դերը» խորագրով կոնֆերանսի ժամանակ կրկին անդրադարձել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը։«Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկությունը բացահայտ կերպով ցույց է տալիս, թե Եվրոպայում ռասիզմի, խտրականության, բացասական վերաբերմունքի դրսևորումները մուսուլմանների հանդեպ որքան են շատացել։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ցանկանում է թուրքերի և մուսուլմանների հետ թշնամանալով հաղթել ընտրություններում»,–ասել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը հավելել է, որ 1945թ. սկսած՝ Ալժիրի բնակչության մոտ 15 տոկոսը կոտորվել է ֆրանսիացիների կողմից։
«Ալժիրցիները զանգվածաբար այրվել են վառարաններում, դաժանաբար ոչնչացվել։ Եթե Սարկոզին այդ ցեղասպանության մասին չգիտի, թող իր հորից՝ Պոլ Սարկոզիից հարցնի։ Նրա հայրը 1940 թ. Ալժիրում ֆրանսիական լեգեոնի զինվոր է եղել։ Վստահ եմ, որ նա ֆրանսիացիների գործած սպանդի մասին որդուն շատ բան կունենա պատմելու »,–ասել է նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment