Panorama.am. 23-12-2011- «Թուրքիան իրեն պահում է որպես տարածաշրջանային կռվարար»,-այս մասին «Haaretz» պարբերականի փոխանցմամբ հայտարարել է Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը:
Աղբյուրի փոխանցմամբ, վերջինս նման հայտարարություն է արել՝ ԱՄՆ կատարած այցելության ժամանակ՝ Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնում:
«Թուրքիայի ԱԳ նախարարն աջակցում է «զրո խնդիրներ» հարևանների հետ քաղաքականությանը, սակայն այժմ Թուրքիայում հաստատվել է «միայն խնդիրներ հարևանների հետ քաղաքականությունը»,- նշել է Կոզակու-Մարկուլիսը:v
«Թուրքիան ուժ է օգտագործում ընդդեմ ԵՄ անդամ պետությունների, որն էլ կհանգեցնի նրան, որ վերջ կդրվի Թուրքիա-ԵՄ անդամակցության գործընթացին: Անգամ այս անօրինական գործողությունները, որոնք նրանք հիմա ծավալել են, մեծ անհանգստություն են պատճառում ԵՄ-ին: Փաստն այն է, որ նա թշնամական գործողություններ են ծավելել ընդդեմ Կիպրոսի և անգամ ընդդեմ Իսրայելի»,- նշել է ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ եթե Կիպրոսի հետ բանակցություններն անարդյունք մնան և ԵՄ նախագահությունը 2012թ Կիպրոսի Հանրապետությանը փոխանցվի, ապա Թուրքիան կսառեցնի ԵՄ-ի հետ հարաբերությունները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment