Sunday, December 18, 2011

Դինքին սպանողին նկատմամբ մի դատական գործով ազատ արձակման որոշում է կայացվել

News.am. 18-12-2011- Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի դեմ բացված մի դատականը գործով, որտեղ նա մեղադրվում է ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ, նրան ազատ արձակելու որոշում է կայացվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ժամանակ Սամասթի փաստաբանը նշել է, որ եթե իր պաշտպանյալը ճանաչվի մեղավոր այդ մեղադրանքով, միեւնույնն է՝ նրա պատժաչափը չի կարող անցնել 4 տարին, այնինչ, Սամասթն արդեն 4 տարի եւ 11 ամիս բանտարկված է։
Հանրապետական դատախազ Ալի Դեմիրը պնդել է, որ լուրջ կասկածներ կան, որ Սամասթը ահաբեկչական կառույցի անդամ է՝ պահանջելով, որ նրա նկատմամբ կալանքը մնա ուժի մեջ։ Սակայն դատարանը Սամասթի նկատմամբ ազատ արձակման որոշում է կայացրել։
Չնայած այս որոշմանը, Սամասթը ազատ չի արձակվի, քանի որ Ստամբուլի անչափահասների գործերով 2-րդ դատարանը Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժիաչափը հասել է 22 տարի 10 ամսվա:

No comments: