Sunday, December 18, 2011

Եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա...

«Առավոտի» հարցին` եթե մի օր հայ-թուրքական սահմանին ռազմական գործողություններ ծավալվեն, ռուս զինվորը ինչու՞ պիտի պաշտպանի Հայաստանը, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հակադարձեց.
«Այս ամենում ամենակարևոր խնդիրը ռազմաքաղաքական և ազգային անվտանգության խնդիրն է: Պայմանագիրն ասում է, որ նրանք պարտավոր են այդ սահմանը պահել, եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա: Եվ ոչ միայն 102-րդ բազայի ուժերով, այլև Ռուսաստանի զինված ուժերով, որոնք նման զարգացումների ժամանակ համապատասխան պլաններ ունեն: Այդ բոլորը ծրագրված է: Թե ինչպիսին կլինեն քաղաքական իրավիճակը, կոնյուկտուրան, ճնշումները, իրեն կիրականացնե՞ն` համաձայն պայմանագրի, թե՞ ոչ` միայն Աստված գիտի»:

No comments: