News.am. 21-12-2011- Իլհամ Ալիեւի կառավարությունը զբաղված է ադրբեջանցի ընտանիքներին դժբախտացնելով եւ դա ոչ թե վարած քաղաքականության, այլ ատելության, վրեժխնդրության մթնոլորտի սերմանման արդյունք է: Նման հայտարարություն է արել ադրբեջանական ընտանիքներից մեկի մայրը` ներկայացնելով իր ընտանիքի դաժան ճակատագիրն ու նախագահ Ալիեւի քաղաքականության հետեւանքով իրենց կրած տանջանքները, հաղորդում է «Ազադլըգ» թերթը:«Ոչ մեկի համար էլ գաղտնիք, չէ, որ Ալիեւներն ամեն անգամ «նախիջեւանցիներ», «ղարաբաղցիներ», «արեւմտյան ադրբեջանցիներ», «շիրվանցիներ» եւ այլ մականուններ շրջանառության մեջ դնելով` մասնատել են ադրբեջանցիներին, միմյանց դեմ են հանել եւ այդ ինտրիգների հիման վրա էլ իշխանություն են կառուցել: Իլհամ Ալիեւի կառավարությունը զբաղված է ադրբեջանցի ընտանիքներին դժբախտացնելով: Եւ դա ոչ թե վարած քաղաքականության, այլ ատելության, վրեժխնդրության մթնոլորտի սերմանման արդյունք է: Բոլոր ադրբեջանցիների նախագահ համարվող անձի քաղաքական ամբիցիաների համար ադրբեջանական մի ընտանիքը որդուն է կորցնում, մեկ այլ ընտանիք էլ փլուզման եզրին է: Մենք մեր զավակներին զոհում ենք հանուն այս անբարոյական վարչակարգի»,-գրում է թերթը` մեջբերելով Ադրբեջանի քաղաքացու խոսքերը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment