Tuesday, December 13, 2011

Իրաքը չի ողջունում Թուրքիայի միջամտությունը իր քաղաքական գործերին

News.am. 12-12-2011- Իրաքը չի ողջունում Թուրքիայի միջամտությունն իր քաղաքական գործերին: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին: Նրա խոսքով, Իրանը ողջունում է տնտեսական համագործակցությունը Թուրքիայի հետ, բայց ոչ խառնվելը քաղաքական գործընթացներին ու աջակցությունը որոշ քաղաքական գործիչների ու բլոկների:
«Բաղդադը դեմ է հանդես եկել Թուրքիայի նախորդ դեսպանի կղմից երկրի գործերին խառնվելուն եւ Անկարան խոստովանել է դա»,-հավելել է Նուրի ալ-Մալիքին:
Անդրադառնալով Սիրայի հարցում Իրաքի դիրքորոշմանը, Նուրի ալ-Մալիքին նշել է, որ իրենք դեմ չեն փոփոխություններին: «Մենք դեմ չենք սիրիացի ժողովրդի շահերին եւ նրա ազատության, ժողովրդավարության ու ընտրելու իրավունքի ձգտմանը: Սակայն մենք չենք աջակցում տնտեսական բոյկոտին, քանի որ դա կհանգեցնի սովի: Մենք դա տեսել ենք Իրաքում, որտեղ սովորական մարդիկ, այլ ոչ թե Սադամը, վճարեցին տնտեսական բոյկոտի գինը»,-ասել է նա:

No comments: