Սերժ Սարգսյանի՝ զղջալու կոչի հետ կապված թուրք պաշտոնյաների նյարդային արձագանքները վկայում են, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունները միջազգային ճնշման երեւացող կողմն են: Թուրքական ղեկավարությունն ակնհատորեն խուճապահար է եղել: Թուրքիայի եւ միաժամանակ Ադրբեջանի վրա ճնշման աճն ակնհայտ է:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է 306 բանաձեւը, որը կոչ է անում Թուրքիային հայերին, հույներին, ասորիներին եւ այլ քրիստոնեական համայնքներին վերադարձնել խլված եկեղեցական սեփականությունը: Սա Թուրքիայի կառավարությանը սպառնում է սեփականության զանգվածային վերաբաշխմամբ: Այժմ քրիստոնեական հանրույթները կարող են դիմել միջազգային դատարան սեփականությունը վերադարձնելու պահանջով: Ստամբուլի ներկայիս խորհրդանիշ Այա Սոֆիան նույնպես կարող է վերադարձվել հույներին, էլ չասած բազմաթիվ հայկական եկեղեցական տիրույթների մասին:
Բացի այդ, Ֆրանսիան լրջորեն մտադրված է ընդունել հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Նախագահ Սարկոզին օրերս հաստատել է, որ չի պատրաստվում Թուրքիային Եվրամիություն թողնել, ցույց տալով, որ այդ երկիրը գտնվում է Փոքր Ասիայում: Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում գտնել մեկին, ով իր տարածքում ԱԷԿ կկառուցի, իսկ Բուլղարիան վերջերս դուրս է եկել արդեն վաղուց նախապատրաստվող կոմունիկացիոն համաձայնագրից: Հիլարի Քլինթոնն Ադրբեջանն առաջինն է նշել այն երկրների ցանկում, որտեղ քաղբանտարկյալներ կան ու խախտվում են մարդու իրավունքները: Ալիեւի կլանի մասին էլ բրիտանական մամուլն արդեն հոգնել է գրելուց:
Այս ֆոնին Թուրքիայի ԵՄ գործերով նախարար Բաղըշի եւ խորհրդարանի փոխխոսնակ Չիչեքի նյարդային արձագանքն արդեն նույնիսկ արդարացված է թվում: Առաջինը Սերժ Սարգսյանի համար վիրավորական բառապաշար է օգտագործել եւ հայտարարել է, որ Հայաստանն իրավունք չունի խոսել զղջման մասին, որովհետեւ թույլ է ու սոված: Իսկ Չիչեքը մեղադրել է Սարգսյանին Խոջալուում «ցեղասպանություն» կազմակերպելու մեջ:
«Հարեւանների հետ զրո խնդիր» Թուրքիայի նախագիծն ակնհատորեն չի ստացվել: Նրա ղեկավարության՝ միջազգային բոլոր գլոբալ գործերին ագրեսիվ միջամտելու քաղաքականությունը, որը նպատակ ունի մտնել համաշխարհային «դոսիջմեյքերների» մեջ, հանգեցրել է այն բանին, որ Իրանը խոստանում է հարձակման դեպքում ուղղել իր հրթիռները Թուրքիայի վրա, Սիրիան արդեն վնասազերծում է թուրքական գործակալներին իր տարածքում, արաբական աշխարհը նույնպես Թուրքիայի դեմ է տրամադրվել:
Թուրքիայի ընդդիմությունն էլ է արդեն պնդում, որ ներկայիս ղեկավարությունը երկիրը տանում է մասնատման: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը նույնպես ասել է, որ մի օր Թուրքիայում այնպիսի ղեկավարություն կլինի, որ գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Իսկ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Բաղըշի հայտարարությունը, ասել է, որ Թուրքիայի «եվրոպական» նախարարի մակարդակը խոսում է նրա ղեկավարության ընդհանուր աշխարհայացքի մասին: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այդ մտածողութունը բնութագրել է որպես «քոչվորական»:
Երեւում է, թուրքական իշխանությունը հասկանում է, որ այդ ճնշումն ուղղված է ոչ այնքան Թուրքիայի, որքան նրա ղեկավարության դեմ, ինչի պատճառով էլ նյարդայնանում է:
Նաիրա Հայրումյան

No comments:
Post a Comment