Wednesday, December 7, 2011

Գերմանիայի ԱԳ նախարար. ԼՂ հարցով բանակցությունները պետք է շարունակել նաև հաջորդ տարի

Panorama.am. 6-12-2011- ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ջանքեր է գործադրում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Այս մասին, «ԱՊԱ»-ի փոխանցմամբ, Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վերտերվելեն:
Նա կոչ է արել բանակցությունները շարունակել նաև հաջորդ տարի՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ակտիվ դերակատարություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման պրոցեսում:

No comments: