Saturday, July 14, 2012

Ֆրանսիայում հարցվածների 51%-ը կողմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին

News.am. 14-7-2012- Ֆրանսիական հանրությունը շարունակում է քննարկել այն հարցը, թե արդյոք Ֆրանսիային պետք է Հայոց ցեղասպանութան ժխտումը քրեականացնող օրինագիծ: Newsring ֆրանսիական կայքը շարունակում է հարցումը, որի արդյունքները տվյալ պահին գրեթե կիսվել են. 16990 մասնակիցների 51%-ը կամ 8368 մարդ հանդես են գալիս հօգուտ օրենքի ընդունման, դեմ է 49% -ը կամ 8322 մասնակից: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերջերս հաստատել էր օրենքի ընդունմանն իր հավատարմությունը, այն բանից հետո, երբ արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հայտարարություններն անհանգստացել էին հայ համայնքին: Սակայն նշենք, որ նախագահի գրասնեյակը զգուշավոր էր իրավական այն միջոցի հարցում, որը կօգտագործվի կառավարության կողմից Օլանդի խոստումն իրականացնելու համար` նշելով, որ այդ հարցի կապակցությամբ վերլուծություն է իրականացվում: Այսպիսով, Ելիսեյան պալատը չպարզաբանեց` Օլանդի ստանձնած պարտավորությունը օրենքի տեսք կունենա, թե ոչ` ընդգծելով, որ ամեն ինչ կախված կլինի հետազոտության արդյունքներից:

No comments: