Tert.am. 21-12-2011- «Ջավախքի համար մենք պետք է պայքարենք այնպես, ինչպես պայքարել ու պայքարում են Ղարաբաղի համար: Ջավախքի հայաթափումը կործանարար կլինի Հայաստանի համար: Մենք կորցնելու ենք մեր հյուսիասային դարպասը: Չէ՞ որ նաև դա մեր պատմական հայրենիքի մի մասն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:Ըստ նրա՝ ՀՀ նախագահի այցը Վրաստան որոշակի առաջընթաց էր և հույս է առաջացնում վիրահայության խնդիրների լուծման համար:
«Մենք բազմիցս ասել ենք, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրները: Նախագահական պաշտոնական հանդիպումների ժամանակ նախ դրանք պետք է դարձնել օրակարգային թեմա: Հայ-վրացական հարաբերությունները պետք է ջերմ լինեն, բայց պետք է հասկանալ, որ առանց վիրահայության իրավունքները պաշտպանելու, չեն կարող նման հարաբերություններ զարգանալ»,-ասաց նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment