Tert.am. 20-12-2011- Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության աշխատ³ÏÇóÝ»ñմ այսօր նշել են իրենց մասնագիտական տոնը: Մասնագիտական օրվա առթիվ, Ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, áõñ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուղերձում, շնորհավորելով Ազգային անվտանգության աշխատակիցներին , ՀՀ նախագահը պատգամել էր «շարունակել հաղթահարել բոլոր դժվարությունները և պատվով լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի, պետական սահմանի պահպանության խնդիրները` համարժեք արձագանքելով առկա մարտահրավերներին»:Հանրապետության նախագահի հրամանագրով մի շարք ծառայողներ արժանացել էին պետական բարձր պարգևների և զինվորական կոչումների, որոնք հանձնել է վարչապետ Տ. Սարգսյանը:
Հանդիսավոր նիստին ելույթ ունենալով, ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը նշել է, որ մասնագիտական տոնը Ազգային անվտանգության ծառայության անձնակազմը դիմավորում է գործունեության ոլորտներում արձանագրված ակնառու ձեռքբերումներով: Ելույթում գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը հատուկ ընդգծել է Ադրբեջանի հետախուզության կողմից Թուրքիայում հավաքագրված Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող գործակալների բացահայտումը:
Անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները այդ անձանց օպերատիվ մշակումները իրականացրել են հատուկ ծառայությունների գործելաոճի դասական կանոններով, օպերատիվ հնարքների ճկուն և հնարամիտ կիրառմամբ, ապահովելով լրտեսական գործունեության սպառիչ, ամբողջական և անհերքելի ապացույցների ստացում: ԱԱԾ տնօրենի հավաստմամբ, կատարված աշխատանքների բարձր պրոֆեսիոնալիզմը պատիվ կբերեր ցանկացած երկրի հատուկ ծառայությանը:
ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը, շնորհավորելով աշխատակիցներին քաջառողջություն, ուժ, եռանդ ու հաջողություն մաղթելով, նաև նշել է, որ «Հայաստանի հատուկ ծառայությունները գոյություն ունեն արդեն 91 տարի: Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ էլ նրանք գործել են Հայրենիքի անմնացորդ նվիրումով, երկրի հաջող ապագայի հավատքով, պետության կայացման դժվարին ճանապարհի ձեռքբերումները պահպանելու, բազում նոր հաջողություններով ամրագրելու մղումով: Համոզված եմ, որ կանցնեն շատ տարիներ, սակայն մեզ հաջորդող սերունդները նույն հպարտությամբ, ոգևորությամբ և արժանապատվորեն կշարունակեն տոնել այս օրը, հավատարիմ կմնան մեր պատգամներին, կկարողնան պահպանել անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները, և ի զորու կլինեն մեր երկրին ու ժողովուրդը զերծ պահել հնարավոր վտանգներից ու սպառնալիքներից»:
Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի շարք աշխատակիցների շնորհավորել և գերատեսչական պարգևներ են հանձնել նաև ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի հրամանագրերով մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով, թանկարժեք նվերներով և պատվոգրերով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment