Thursday, December 8, 2011

Բուխարեստում հայտնաբերվել է ԿՀՎ գաղնտի բանտը

«Lragir.am», 08/12/2011: ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կառավարական շենքն օգտագործել է որպես վտանգավոր հանցագործների պահման համար գաղտնի բանտ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը` հղում անելով իր աղբյուրներին:
ԿՀՎ գաղտնի «Վառ լույս» ծածկանվամբ բանտը գնտվում էր Բուխարեստի հյուսիսային մարդաշատ շրջանում: Այդ վայրում են գտնվում նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության պետական գաղտնի փաստաթղթերի ազգային բյուրոն: Այս վայրում որոշ ժամանակ պահվել են 2011թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներից Խալիդ Շեյխ Մոհամմադը:
Ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնի բանտեր են ունեցել նաեւ Թաիլանդում, Լիտվայում, Լեհաստանում եւ այլ պետություններում: Իրավապաշտպանների տվյալներով, այս բանտրում ահաբեկչության մեջ կասկածվողներին տանջանքների են ենթարկել: 2006թ նմանատիպ բանտերի մեծ մասը փակվել է:

No comments: