Thursday, December 8, 2011

Վրացի քաղաքագետը՝ ընդդեմ նախկին նախագահի հակահայ հայտարարության Հերքել է Շևարդնաձեի՝ հայերին վերաբերող հայտարարությունը

«HayNews.am», 08/12/2011: «Աջարիայում ժողովրդագրական պատկերը կարող են փոխել մարդիկ, բայց ոչ ճանապարհները»: Նման հայտարարությամբ է հանդես եկել վրացի քաղաքագետ, փորձագետ Զուրաբ Աբաշիձեն՝ ի պատասխան Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հայտարարությանը:
Նշենք, որ Շևարդնաձեն մտավախություն էր հայտնել, որ հայերը կփոխեն Աջարիայի ժողովրդագրական պատկերը:
Փորձագետը գտնում է, որ այս խոսքերը ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը:
«Նման նախագծերը նպաստում են զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, մի շարք ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են հյուրանոցային բիզնեսը, սպասարկման ոլորտը և այլն: Մարդիկ ավելի շատ են շփվում միմյանց հետ, ձևավորվում են հարաբերություններ: Ի՞նչ կա այստեղ վատ»,- նշել է Աբաշիձեն:

No comments: