Monday, December 19, 2011

Հայերի դեմ պատերազմը ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷ. Ադրբեջանի ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԿ-ներ

RECNUM լրատվական գործակալությունը տարածել է հայտարարության մի տեքստ, որն ընդունվել է, ինչպես փաստաթղթի հեղինակներն իրենք են ներկայացել, «Ադրբեջանի բնիկ ժողովուրդների մի շարք հասարակական կազմակերպությունների և առաջնորդների կողմից՝ ուղղված հանրապետությունում իրենց իրենց ազգակիցներին»: Փաստաթուղթը հրապարակվում է թարգմանաբար` առանց բնագրի փոփոխության:
«Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հասարակական կազմակերպությունների և առաջնորդների դիմումը հանրապետությունում ապրող ազգակիցներին:
Մեր թանկագին եղբայրներ ու որդիներ:
Ահա արդեն ավելի քան 20 տարի է, ինչ Ադրբեջանի ղեկավարությունը մեր ժողովուրդներին ստիպում է պատերազմել Արցախ-Ղարաբաղի հայերի հետ: Հավանաբար, դա ամենամեծ անարդարությունն է, որին Ադրբեջանի բնիկ ժողովուրդներն ակամա մասնակցում են: Արդեն քսան տարուց ավելի է` մեր պատանիներն իրենց ջահել կյանքն են վտանգում և զոհվում հանուն ադրբեջանցիների շահերի: Զոհվում են իրենք, սպանում մեր դարավոր հարևաններին` հայերին: Եվ այդ ամենն այն բանի համար, որպեսզի ամրապնդել Բաքվի իշխանությունը մեր Հայրենիքում:
Աշխարհում ոչ ոք չի կարող մեզ բացատրել, թե ինչու լեզգիները, թալիշները, ավարները, ցուխուրները, ուդիները, ռութուլները պետք է կռվեն հայկական լեռներում: Բաքուն ասում է, թե մենք պետք է հայրենիքը պաշտպանենք թշնամուց: Բայց մի՞թե Ղարաբաղը մեր հայրենիքն է հանդիսանում: Եվ մի՞թե հայերը մեր թշնամիններն են հանդիսանում:
Երբ 20 տարի առաջ Ադրբեջանական հանրապետությունը հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից, նա մեզնից` տարածաշրջանի բնիկ բնակիչներից չի հարցրել` մենք համաձա՞յն ենք արդյոք այդ որոշման հետ: Այդ կամայականության արդյունքում մենք դարձել ենք սահմանով կիսված ժողովուրդներ: Այսօր մեզ` ռութուլներին, ցախուրներին, ավարներին, լեզգիներին…, ուզում են ստիպել պատերազմել մեկ էլ այն բանի համար, որպեսզի մեզ բաժանող սահմաններն ամրապնդվեն ի շահ գոյություն ունեցող ասիմիլյացնող ռեժիմի վերջնական հաստատման:
Ամբողջ աշխարհը գիտե, թե Ղարաբաղում ապրող ադրբեջանցիներն ու քրդերը 1988-1994 թվականների պատերազմի ժամանակ ինչպես էին վախկոտորեն փախչում հայ զինվորներից: Իսկ մեր հազարավոր տղաներ այդ ժամանակ իրենց երիտասարդ գլուխներն են վայր դրել Ղարաբաղում, ինչն օգնել է Ալիևներին իրենց իշխանությունն ամրապնդել Ադրբեջանում: Այսօր Ալիևները մեր հողերը բնակեցնում են Լեռնային Ղարաբաղից փախած ադրբեջանցիներով ու քրդերով, խլում մեր տները, Ադրբեջանից արտաքսում մեր ազգակիցներին: Մեր հողը, մեր բազմահազարամյա հնամենի Հայրենիքը բնակեցվում է Նախիջևանից ու Վրաստանից եկած ադրբեջանցիներով, և դրանում, որքան էլ դառն լինի խոստովանելը, մեր հսկայական մեղքը կա:
Ադրբեջանական հանրապետությունը հսկայական միջոցներ է հատկացնում բանակին, և կարելի է չկասկածել. վաղ թե ուշ այդ բանակը կշրջվի մեր դեմ` բնիկ, անդրենածին բնակիչներիս դեմ: Բաքվի հանցավոր կառավարության կարծիքով, որը մեր Հայրենիքի թյուրքացման խնդիրն է կատարում, մենք իրավունք չունենք սովորել ու խոսել մեր մայրենի լեզվով, իրավունք չունենք մեր երգերը երգել, գովերգել մեր ազգային հերոսներին:
Մեզնից խլում են մեր պատմությունը: Մեզնից խլում են լեզուն: Մեզնից խլում են մշակույթը: Մեզնից խլում են Հայրենիքը: Եվ ամենաբարձրյալ Ալլահի կողմից արգելված այդ արարքում մենք ինքներս` մեր լռությամբ ու անգործությամբ, օգնում ենք թշնամուն:
Այո, մենք պատահականորեն չենք Ադրբեջանական հանրապետության կառավարությանը թշնամի անվանում: Միայն թշնամին կարող է ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես դա արվում է Ադրբեջանում: Միայն թշնամին կարող է ժողովրդին արգելել սովորել մայրենի լեզուն, զարգացնել ազգային մշակույթը: Միայն թշնամին կարող է ձգտել ասիմիլյացիայի ենթարկել ազգերի, հողը խլել մեր ժողովրդից, որն այնտեղ ապրում է հազարամյակներ ի վեր: Միայն թշնամին կարող է մեզ դուրս մղել մեր Հայրենիքից և մեր տներում եկվոր ադրբեջանցիներ բնակեցնել:
Մեր թանկագին որդիներ ու եղբայրներ:
Մենք պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ հայ ժողովրդի թշնամիներ չենք հանդիսանում: Մենք նմանապես պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ հայ ժողովրդին մեր թշնամին չենք համարում: Հայերի և մեր ժողովուրդների պատմությունը միահյուսվել է մեր օրհնյալ հողում, խոր արմատներ ձգել հողում, և մենք իրավունք չունենք մեր ընդհանուր թշնամիներին թույլ տալ թշնամանք և ատելություն բորբոքել մեր միջև: Մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում վճռականորեն հրաժարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանում Ադրբեջանի զինված ուժերում ծառայելուց: Մենք դեմ չենք բանակում ծառայելուն, բայց մենք կտրականապես դեմ ենք հայերի վրա կրակելուն: Մեր պատանիները պետք է բանակում ծառայեն միայն մեր պատմական Հայպրենիքի տարածքում. լեզգիները Լեզգիստանում, թալիշները` Թալիշում, ավարներն ու ցախուրները` Ջարեում … Մենք պատրաստ ենք մեր Հայրենիքը պաշտպանել ցանկացած թշնամուց, որքան էլ հզոր ու բազմաքանակ նա գտնվի, բայց մենք չենք ցանկանում ձգտել Ղարաբաղը նվաճել նրանց համար, ովքեր մեզ ոչնչացնում են մեր պատմական Ժառանգության և անցյալի հետ միասին:
Դա մեր արդար դիրքորոշումն է Բաքվի և Ստեփանակերտի միջև հակամարտության նկատմամբ: Դա մեր պատերազմը չէ , և մեր տղաները, մեր ապագան չպետք է տուժեն նրանում: Եթե Ադրբեջանին հաջողվի հաղթել Լեռնային Ղարաբաղի հայերին, ապա հաջորդ թիրախը ուրիշինը նվաճելու ճանապարհին անխուսափելիորեն մենք կլինենք` թալիշները, ավարները, լեզգիները, ուդիները, ցախուրները… Ադրբեջանն անպայման կօգտվի հայերի հետ պատերազմի փորձից, որպեսզի վաղը մեր ձեռքով ու մեր որդիների ձեռքով ճնշի մեր իսկ ժողովուրդների շարժումը դեպի ազատություն: Եվ այն ժամանակ հավիտյան կզրկվենք մեր պատմական Հայրենիքում ինքնիրավ իշխանություն ունենալու հույսից:
Մեր թանկագին որդիներ ու եղբայրներ:
Մենք և դուք պարտավոր ենք հասկանալ. այսօր Ադրբեջանին օգնելով պատերազմել մեզ բարեկամ հայերի դեմ, մենք Ադրբեջանի համար հնարավորություն ենք ստեղծում ճնշելու ազատության մեր բնական ձգտումը: Պետք չէ վախենալ այս արդարացի որոշման նկատմամբ Ադրբեջանի կառավարության վերաբերմունքից: Եթե մեր տղաների գոնե կեսը կամ երրորդ մասն ընդունի այս որոշումը, նրանք անզոր կլինեն մեր առաջ: Բաքվում լավ հայտնի է, որ հանրապետությունում բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները շատ ավելի են, քան ադրբեջանցիները: Ժողովրդի ուժի դեմ ոչ ոք ոչինչ անել չի կարող:
Բաքվում պետք է հասկանան. մեր պահանջը Ադրբեջանի կառավարությանը պատերազմ հայտարարել չի հանդիսանում, մեր պահանջը բխում է մեր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու մարդկային հասարակ ցանկությունից:
Մենք խաղաղ Հարավային Կովկասի կողմնակից ենք: Մենք քվեարկում ենք խաղաղության օգտին: Մենք ցանկանում ենք դեպի ապագան գնալ գլուխներս բարձր պահած, որ հրաժարվել ենք մեր մերձավորների արյունը հեղել: Եվ եթե ինչ-որ մեկին դուր չգա մեր որոշումը, ապա դա արդեն մեր հիմնախնդիրը չէ:
Եղբայրներ և քույրեր: Մի թողնեք ձեր որդիներին ծառայել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանում: Մենք պարտավոր ենք սկիզբ դնել Կովկասի բոլոր ժողովուրդների համար խաղաղ կյանքին և դատապարտել Ադրբեջանական հանրապետության ղեկավարության նոր պատերազմի անպատասխանատու կոչերը :
Մենք կարող ենք Կովկասի բոլոր ժողովուրդների համար խաղաղ կյանքի սկիզբը դնել:
Սա եզակի իրադրություն է. եթե մենք այդ որոշումն ընդունենք և այն կյանքի կոչենք, պատերազմի սպառնալիքը կվերանա, քանի որ ադրբեջանցիները երբեք չեն համարձակվի ինքնուրույն կերպով վերսկսել պատերազմը: Ադրբեջանական հանրապետության բնիկ ժողովուրդները ռազմաքաղաքական լուրջ գործոն են հանդիսանում: Խաղաղությունը Հարավային Կովկասում մեզնից է կախված: Մեր հազար-հազարավոր պատանիների կյանքը մեր վճռականությունից է կախված:
Մենք ձեզ կոչ ենք անում խորհել ապագայի մասին, մեր երեխաների և մեր Հայրենիքի ապագայի մասին: Ադրբեջանի կառավարությանն ու ողջ աշխարհին ցուցադրենք, որ մենք դեմ ենք պատերազմին: Փրկե°նք մեր որդիների կյանքը»:
Դիմումը, որը բաց է բոլոր կազմակերպությունների և առանձին մարդկանց համար, ստորագրել են.
Ավարական Ջամահաթների միություն:
ՄԱԳՈՄԵԴՈՎ Մուսլիմ Սայիդովիչ (mogamedov. muslim@ inbox.ru),
ՉՈՒՊԱՆՈՎ Մագոմեդ Ահմեդովիչ
( chupanilav@mail.ru),
ՕՄԱՐՈՎ Հազրի Ժահբարովիչ (hizzi. omazov@mail.ru),
ՄԱԳՈՄԵԴՈՎ Շամիլ Միքայիլովիչ (mogomedor -76@bk.ru):
Լեզգի ժողովրդի համաշխարհային կոնգրեսի նախագահ
ՄԱԳՈՄԵԴՈՎ Մագոմեդ Աթլուխանովիչ
( zryh-57@mail.ru):
Լեզգի սպաների համառուսաստանյան միության նախագահ
ՄԱԳՈՄԵԴՈՎ Մագոմեդ Օմարովիչ ( Lion1947@mail.ru):
Լեզգի երիտասարդության համառուսաստանյան միության նախագահ
ԱԲԴՈՒԼԼԱԵՎ Էնվեր Ինայաթովիչ
(chirvan 8@gmail.com):
Ռութուլ գրող, հրապարակախոս
Ֆազիլ ԴԱՇԼԱՅ ( dachlay@mail.ru):
Իրանի ռադիոյի թալիշական խմբագրության տնօրեն
Յասեր ԿԱՐԱՄԶՈԴԱ
17/12/2011

No comments: