Monday, December 19, 2011

Ցեղասպանությունն արգելող օրինագծի ընդունումը կվտանգի խոսքի ազատությունը Ֆրանսիայում. Դավութօղլու

Tert.am. 19-12-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, բարեփոխումների իրականացման դիտորդական խմբի նիստի ժամանակ կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայում հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը վտանգի տակ կդնի այդ երկրում խոսքի ազատությունը, տեղեկացնում է Ihlas Գործակալությունը:
«Առաջին հերթին դրա դեմ պետք է հանդես գա Ֆրանսիայի հասարակությունը, պետք է բողոքի խոսքի ազատությունը սահմանափակել ցանկացողների դեմ: Քաղաքացիական հասարակությունը պետք է միջոցներ ձեռնարկի: Ֆրանսիայի ղեկավարությունը դեմ առ դեմ կանգնած է ոչ թե Սենատի այլ հասարակության հետ: Նման օրենքի առկայությունը Եվրոպայի սրտում այն կվերադարձնի միջին դարեր», - ասել է Դավութօղլուն:

No comments: