Panorama.am. 19-12-2011- Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտն հրապարակել է «Նախիջևանը XX և XXI դարասկզբին. որոշ փաստեր» հոդվածների ժողովածուն:
Աշխատությունում տեղ է գտել Ադրբեջանի ժամանակակից պատմագրության խեղաթյուրված իրողությունների իրական պատկերը: Մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես է վերացել մարզի բնիկ հայկական բնակչությունը, ինչ հանգամանքներում է Նախիջևանն հայտնվել Ադրբեջանի հովանավորության ներքո կամ ինչպես են այդ տարածքում տեղի իշխանությունները վերացրել հայկական մշակույթի կոթողներն ու խաչքարերը, որոնք ներկայացվել էին որպես «ալբանա-ադրբեջանական մշակույթի ժառանգություն»:
Հոդվածների ժողովածուում խոսք է գնում նաև այն մասին, թե ինչու է մարզն այսօր հայտնվել Թուրքիայի համակ ուշադրության կենտրոնում, ինչպես նաև Նախիջևանում ներկայումս տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից:
Ժողովածուում առկա են փաստագրական ապացույցներ, որոնք վկայում են տարածքների՝ բնիկ հայերին պատկանելու մասին:

No comments:
Post a Comment