Saturday, December 3, 2011

ԱՄՆ փոխնախագահը հանդիպել է Աբդուլլահ Գյուլի հետ

News.am. 2-12-2011- Թուրքիա այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը առաջին հանդիպումներն անցկացրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայի է այցելել դեկտեմբերի 1-ի երեկոյան։ Նա դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան արդեն սկսել է իր հանդիպումները՝ առաջինը հանդիպելով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ:
Այնուհետ Բայդենը անվտանգության խիստ միջոցառումների ներքո այցելել է Աթաթուրքի դամբարան, որից հետո մեկնել է Թուրքիայի նախագահի նստավայր։
Նշվում է, որ Բայդեն-Գյուլ հանդիպման ժամանակ քննարկվել է PKK-ի դեմ պայքարի, Սիրիայի, Իրանի եւ Իրաքի վերաբերյալ մի շարք կարեւոր հարցեր։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական Zaman-ը գրել էր, թե Բայդենի Թուրքիա այցելության օրակարգում է լինելու նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։

No comments: