Friday, December 23, 2011

Ֆրանսիայի ԱԺ նախագահը կասկածում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը վերջնականապես կընդունվի մինչեւ խորհրդարանի լիազորությունների ավարտը

News.am. 23-12-2011- Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բերնար Ակուայեն դեկտեմբերի 21-ին քիչ հավանական է համարել, որ ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը վերջնականապես կընդունվի մինչեւ 2012թ. խորհրդարանի լիազորությունների ավարտը: Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde-ն:
Ակուայեն, որը դեմ է այդ օրինագծին, նշել է, որ «կառավարությունը հրատապություն չի հաղորդել» (Ազգային Ժողովի մեկանգամյա լսումներով) այդ փաստաթղթի դիտարկմանը:
Երբ նրան հարցրել են, թե արդյոք դա կարող է վերջնականապես չընդունվել նախքան խորհրդարանի լիազորությունների ավարտը, նա պատասխանել է. «Մեխանիկորեն դա անելը շատ դժվար է»:

No comments: