Tert.am. 31-12-2011- Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ` 5 +1 ֆորմատով: Այս մասին հաղորդում է Tehran Times պարբերականը:Սալեհին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է` ԱՄՆ-ն, ՄԵծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան ներկայացնող խմբի հետ նոր բանակցություններ սկսել:
Թեհրանը` որպես բանակցությունների հիմք, պատրաստ է ընդունել 2011 թվականի հունիսին Մոսկվայի կողմից առաջարկված փուլային տարբերակը:
Մոսկվայի մշակած նախագծով առաջարկվում է Իրանի դեմ պատժամիջոցների աստիճանական մեղմում` իրանական կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման դիմաց:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment