«Լրագիր» 31-12-2011- Ռոյթերը, հղում անելով Իրանի նավթի նախարար Ռուստամ Կասեմիին, գրում է, որ Իրանը սպառնում է բարձրացնել նավթի գինը մեկ բարելի դիմաց մինչեւ 200 դոլար, եթե արեւմտյան պետությունները նոր սանկցիաներ մտցնեն իրանական նավթի արտահանման վրա: Եվրամիության պետությունները դեկտեմբերի 2-ին լրացուցիչ սանկցիաներ են մտցրել Թեհրանի նկատմամբ, սակայն չեն կարողացել համաձայնության գալ իրանական նավթի ներմուծման հարցում: ԵՄ պաշտոնյաները, ովքեր հանդես են գալիս նավթային էմբարգոյի օգտին, նշում են, որ դա Իրանին կզրկի ֆինանսական միջոցներից միջուկային զենք ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ Արեւմուտքը մեղադրում է Իրանին միջուկային զենք ստեծելու փորձի մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ միջուկային ծրագիրը բացառապես ուղղված է էլեկտաէներգիայի արտադրությանը:
Հիշեցնենք, որ Արեւմուտքը մեղադրում է Իրանին միջուկային զենք ստեծելու փորձի մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ միջուկային ծրագիրը բացառապես ուղղված է էլեկտաէներգիայի արտադրությանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment