Thursday, December 8, 2011

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է վերջնականապես լուծել Գաբալայի կայանի հարցը

News.am. 7-12-2011- Գաբալայի ռադիոտեղերոշիչ կայանի տարածքի վարձակալության պայմանգրի ժամկետի երկարաձգման հետ պարբերաբար առաջացող խնդիրները վերջնականապես լուծելու համար առաջիկայում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխնախարար Անատոլի Անտոնովի գլխավորությամբ պատվիրակություն կուղարկի Ադրբեջան։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ՌԴ ՊՆ մամուլի քարտուղար Իրինա Կովալչուկին վկայակոչելով, ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը այս հարցի կապակցությամբ բանակցություններ է վարել Ադրբեջանի իր գործընկեր Սաֆար Աբիեւի հետ։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական ոլորտում Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցության իրավիճակը եւ հեռանկարները։ Կողմերը, այդ թվում, անդրադարձել են նաեւ Գաբալայի կայանի կարգավիճակի մասին պայմնագրի երկարացման, օգտագործման եւ սկզբունքների հարցին։

No comments: