Thursday, December 8, 2011

ԼՂ հարցի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը միանգամայն լուծելի առաջադրանք է. Բրայզա

Tert.am. 7-12-2011- ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը միանգամայն լուծելի առաջադրանք է։ Այս մասին, ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպան Մեթյու Բրայզան։
«Համաձայնեցման համար անհրաժեշտ մի քանի առանձնահատուկ մանրամասներ գոյություն ունեն, որոնց լուծումը հակամարտության կողմերից փոխադարձ վստահություն է պահանջում»,–ասել է Բրայզան՝ նշելով հակամարտության կողմերի միջև մթնոլորտը բարելավելու անհրաժեշտությունը։
Դիվանագետը ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը լուծելի առաջադրանք է։
«Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն նախագահների հետ հանդիպումները։ Հուսուվ եմ, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։ Գիտեմ, որ համանախագահներն աշխատում են քաղաքական մթնոլորտը բարելավելու և կողմերի միջև վստահությունը բարելավելու ուղղությամբ»,–նշել է դեսպանը։

No comments: