Tert.am. 23-12-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո Ֆրանսիան պետք է դադարեցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) իր միջնորդությունը։«Այդ օրենքի ընդունումը վնասում է Կովկասում կայունության հաստատմանը, ինչպես նաև էլ ավելի վատթարացնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները»,–թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է նա։
Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը մարտին պետք է քննարկվի Վերին պալատում՝ Սենատում։ Նշենք, որ Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո օրինագծի ձևակերպումը փոխարինվել էր «Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ» ձևակերպմամբ:
Օրենքի ընդունումից անմիջապես հետո թուրքական պետական հեռուստատեսությունը հայտարարեց, որ Անկարան Փարիզից հետ է կանչում իր դեսպանին։ Դրանից հետո էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան սառեցնում է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունները։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment