Panorama.am. 23-12-2011- Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:
«Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ձեր այցը սպասված էր, և այն բացառիկ հնարավորություն է մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար»,- ասել է վարչապետ Սարգսյանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների ընթացքի կապակցությամբ և նշել, որ հայկական կողմը կատարում է ձեռք բերված պայմանավորվածությունները:
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշել, որ ուրախ է մեր երկիր այցելելու համար:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների օրակարգում առկա առաջնահերթությունները: Մասնավորապես, արծարծվել են Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Հայաստանի տարածքում հեղուկ վառելիքի պահեստարանի և նավթամթերքի խողովակաշարի ու Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն առնչվող մանրամասներ: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկերչության և դեղագործության ոլորտներում:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ցուցանիշները վկայում են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում աճի առկայության մասին, և կա ներուժ այդ ուղղությամբ համագործակցությունը խորացնելու համար:
Մահմուդ Ահմադինեժադը նշել է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցում որևէ սահմանափակում չի տեսնում: Նշվել է, որ անհրաժեշտ է համապատասխան հանձնարարականներ տալ գերատեսչություններին առևտրատնտեսական գործակցության ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment