Saturday, December 3, 2011

Աշխարհում ամենասարսափելի հանցագործությունը Հայոց Ցեղասպանությունն է, իսկ ամենադաժան առաջնորդը` Էնվեր փաշան

Baban.am. 2-12-2011- st.org կայքը հրապարակել է 20-րդ դարում իրականացված ամենամեծ արյունահեղությունների և ամենադաժան առաջնորդների ցանկը: Ցանկում ընդգրկվել են 13 պատմական դեպքեր և անձինք:
Առաջին տեղում Հայոց ցեղասպանությունն է՝ որպես մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություն: Իսկ հանցագործների ցանկը գլխավորում է թուրք Էնվեր փաշան:
Հիշյալ ցանկում ընդգրկված են նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Իր Սենը, Վիետնամի ղեկավար Հո Շի Մինը, Կամբոջիայի բռնապետ Պոլ Պոտը, ֆաշիստների ղեկավար Ադոլֆ Հիտլերը, կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Լենինը և այլոք:

No comments: