Saturday, December 3, 2011

Վճռաբեկի նախագահն ուզում է իր մարզային այցերը պրակտիկա դարձնել

«HayNews.am», 03.12.2011: «Ժողովուրդը» տեղեկացրել էր, որ «ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ ուշ երեկոյան, Վանաձորի ընդհանուր իրավասության դատարան էր այցելել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և այլ դատական պաշտոնյաների ուղեկցությամբ: «Ժողովուրդը» պարզեց, որ Մկրտումյանը դատարկ ձեռքով չէր գնացել դատարան: Նա իր հետ Ֆեմիդայի արձանն էր տարել, քանի որ անցյալ տարի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչվել էր լավագույններից մեկը: Ինչպես տեղեկացանք ոչ պաշտոնական խողովակներից՝ Մկրտումյանն այդ օրը նաև նոր դատավոր է ներկայացրել և մտադիր է դատարաններ կատարելիք մարզային այցելությունները դարձնել պրակտիկա»:

No comments: