HayNews.am. 10-12-2011- Թուրքիայում այնքան են վախեցած հայկական լոբբիից, որ որևէ մի բանի ուժեղ լինելը համեմատում են նրա հետ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» գործակալությունը, «Մեծ Միություն» կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Դեսթիջին, անդրադառնալով Թուրքիայում «պայամանվորված խաղերի լոբբին», այն համեմատել է ԱՄՆ-ում գործող հայկական հզոր լոբբիի հետ:
«Հայկական լոբբին տարիներ շարունակ փորձում է ԱՄՆ-ում անցկացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը, իսկ մեզ մոտ խորհրդարանում մեկ օրում լուծում են պայմանավորված խաղերի վերաբերյալ օրինագծի ճակատագիրը: Ասել է, թե «պայմանավորված լոբբին» ուժեղ է անգամ հայկական լոբբիից»,-նշել է թուրք կուսակցապետը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment