Panorama.am. 23-12-2011- ԱՄՆ Պետքարտուղարությունում ավանդական ճեպազրույցների ժամանակ լրագրողները Պետքարտուղարի մամլո խոսնակ Մարկ Թոներից հետաքրքրվել են նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ ընդունված օրինագծի մասին, որով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվում է: Ի պատասխան, ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան արձագանքել է. «Մենք մեր տեսակետը այդ հարցի վերաբերյալ վաղուց հայտնել ենք: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը»: Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Վալերի Բոյերը (Դաշինք հանուն ազգային շարժման), սահմանում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք` Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment