«Լրագիր» 21-12-2011- Դժվար է ասել, թե արդյոք Եվրասիական միության թեման ներկայում կանգնած է պաշտոնական Երեւանի առաջ, այսինքն արդյոք Մոսկվան Երեւանին ներկայացրել է այդպիսի հարցադրում եւ սպասում է պատասխանի: Երեւանը պաշտոնապես ոչինչ չի խոսել այդ մասին, այլ ընդամենը ստորագրել է Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, միեւնույն ժամանակ շեշտելով, որ Եվրամիությունը նորմալ է վերաբերում դրան: Երեւանը մեկ էլ հայտարարել է, որ ԵՎրԱզԷսի մաքսային միությանը չի անդամակցի, որովհետեւ դրա անդամների հետ չունի ընդհանուր սահման:
Այստեղ իհարկե Հայաստանի համար պարզապես “երկնային մանանա” է Վրաստանը՝ ԱՊՀ հետ իր խզած հարաբերությամբ: Այդպիսով, Հայաստանի համար առաջանում է մաքսային միությունից հեռու մնալու իսկապես ամուր մի փաստարկ՝ ընդհանուր սահմանի բացակայություն: Մաքսային միությունն ինքնին գուցե որեւէ վտանգ կամ բացասական այլ երանգ չունի, բայց ակնհայտ է, որ դա կազմելու է Եվրասիական միության հիմքը, այսինքն այդ մաքսային միության վրա Ռուսաստանը փորձելու է վերականգնել ԽՍՀՄ ավերակները:
Մինչդեռ, այստեղ արդեն, ի տարբերություն Ազատ առեւտրի համաձայնագրի, Հայաստանն աներկբա խնդիր է ունենալու Եվրամիության հետ: Ինչպես հայտնի է, մեր երկիրը Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ է, Եվրամիության հետ Ազատ առեւտրի եւ ասոցացման ուղղությամբ է աշխատում: Այդ հարթության վրա, Եվրամիությունն ու Եվրասիական միությունը՝ ներկայում մաքսային միությունը, անհամատեղելի են, եւ այդ մասին շեշտում են նաեւ եվրոպացի դիվանագետները:
Այսինքն, Եվրոպան նորմալ է վերաբերում ԱՊՀ Ազատ առեւտրի գոտուն Հայաստանի միանալուն, սակայն ավելի խորը տնտեսական ինտեգրացիայի մասով եվրոպացիներն անհամատեղելի են համարում Եվրամիության եւ Եվրասիական միության գաղափարները, քանի որ այդ երկու տարածություններում պարզապես բոլորովին տարբեր կանոններ են գործում, եւ երկիրը չի կարող թե Եվրամիության հետ տնտեսական ինտեգրացիան խորացնել, թե խորացնել ինտեգրացիան բոլորովին այլ կանոնների շրջանակում տեղավորվող Եվրասիական ուղղությամբ:
Հետեւաբար, եթե Հայաստանի առաջ կանգնում է Եվրասիական միության հարցը, ապա այստեղ արդեն հառնում է Եվրամիության հետ հարաբերության խորացումից հրաժարվելու ուրվականը:
Պաշտոնական Երեւանն առայժմ կարծես թե բավական հստակ խոսում է Եվրամիությանն ընդառաջ գնալու ցանկության ու կամքի մասին, թեեւ կամքն իհարկե ամենեւին էլ չի նկատվում, եւ փոխարենը լռում է Եվրասիական միության մասով:
Բայց, պարզ է նաեւ, որ այստեղ պաշտոնական Երեւանին անհրաժեշտ է բավական ամուր հակափաստարկ, թե ինչու Հայաստանը չի կարող միանալ Եվրասիական միությանը:
Այդպիսին կարող է լինել հասարակական կարծիքը: Պաշտոնական Երեւանին պարզապես կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի հասարակությունը կտրականապես դեմ լինի պսեվդոխորհրդային այդ գաղափարին, որ բացահայտորեն առաջ է քաշել Պուտինը:
Ընդ որում, այստեղ կարեւորն այն է, որ դա ոչ միայն պաշտոնական Երեւանին է պետք որպես Ռուսաստանի դեմ հակափաստարկ, այլ դա կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանին որպես սուվերեն պետություն, եւ Հայաստանի հասարակությանը՝ որպես առանձնահատուկ տնտեսա-աշխարհագրական եւ ռազմաքաղաքական իրավիճակում գտնվող եւ զարգացման խնդիր ունեցող հանրույթ: Այդ առանձնահատուկ պայմաններում գտնվող Հայաստանի հասարակության համար զարգացման ամենակարեւոր ռեսուրսը կենսագործունեության բոլոր բնագավառներում ստեղծագործական ազատության իրավապես պաշտպանված միջավայրի ձեւավորումն է, ինչը գործնականում անհնար է դառնալու Պուտինի մտքի ընթացքին հետեւելու պարագայում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment