Tert.am. 21-12-2011- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի երեկ ուշ երեկոյան կայացած հանդիպմանը «հատուկ ուշադրություն» է դարձվել Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման նախագծին:Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի նախագահի աշխատակազմին, կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության հարցերի լայն շրջանակ:
«Հանդիպման գլխավոր թեմաներն էին Վրաստանի և Ադրբեջանի` տնտեսական, տարածաշրջանային և ռազմավարական համատեղ նախագծերը»,- ասվում է Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Նախատեսված է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակում երկաթուղու շինարարությունն ամբողջությամբ կավարտվի 2012թ. վերջին, և 2013թ. սկզբին արդեն միջանցքը շահագործման կհանձնվի։
Նախատեսվում է նաև, որ 2013թ. Թուրքիայում կավարտվի «Մարմարիս» նախագիծը, որը հնարավորություն կտա Բաքու-Թբիլիսի- Կարս երկաթուղով իրականացնել բեռների փոխադրում դեպի Եվրոպա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment