Tert.am. 21-12-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ավարտում է իր առաքելությունը տարածաշրջանում: Մանդատը վայր դնելուց առաջ Ֆասիեն հանդիպել է հայ լրագրողների հետ և նշել, որ այստեղ ունի բազմաթիվ ընկերներ և այսուհետ Հայաստան կժամանի որպես զբոսաշրջիկ: Ֆասիեն ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ՄԽ-ը ըստ բանախոսի կարող է առաջարկել կարծիքներ, բայց վերջնական որոշումը պետք է ընդունեն կողմերը. «Հիմնախնդիրը ռազմական լուծում երբեք չի կարող ունենալ։ Իսկ Ադրբեջանի համար պատերազմը խելացի որոշում չի լինելու: Անկախ նրանից, թե ով է հաղթելու, հաղթանակ չի լինելու, քանի որ կլինի նոր այրունահեղություն, նոր տեղահանումներ, նոր մարդկային կորուստներ և նոր ատելություն: Հանուն ինչի՞ գնալ նոր պատերազմի»:Ֆրանսիացի համանախագահի համոզմամբ` 2012 ընտրական տարին չի կարող խանգարել բանակցային գործընթացին, եթե կա բարի կամք և սեղանի վրա դրված առաջարկությունները ընդունելու պատրաստակամություն: «Մենք ուզում ենք, որ լինի երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ կարգավորում»,-նշել է նա հավելելով, որ ՄԽ-ը պատրաստ կլինի այն ժամանակ, երբ կողմերը հանդես կգան նման առաջարկով:Հիշեցնենք, որ Բեռնար Ֆասիեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էր 2005 թվականից, իսկ նրան այդ պաշտոնում կփոխարինի Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Ժակ Ֆորը: Իսկ հրաժեշտից առաջ Բեռնար Ֆասիեն այցելել է Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Էջմիածին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment