«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը հրաժարվել է ստորագրել օրինագիծը դատապարտող հայտարարությունը«ԱԶԳ», 22-12-2011- Երեկ այդ մասին նշել էին թուրքական հանրային հեռուստատեսությունն ու թերթերը, մասնավորապեսՙ «Թարաֆը»: Բանավեճը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պետբյուջեի քննարկումներին նվիրված նիստում, երբ ամբիոն է բարձրացել երկրում քրդերի իրավունքները պաշտպանող «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սաքըքը:
«Թարաֆի» վկայությամբՙ Սաքըքն ասել է. «Դեկտեմբերի 19-ին երկիրն ականատես եղավ երկու կոտորածի... մեկը 1978-ին իրականացվել էր Մարաշում, որի հետեւանքով սպանվեցին հարյուրավոր մարդիկ... Արդեն մենք ունենք անցյալից եկող կոտորածի ավանդույթ. 1915-ին հայերի, ապա հրեաների եւ քրդերի դեմ իրականացված բռնատիրական քաղաքականություն...»:
Նրան առարկել է «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խմբակցության փոխնախագահ Նուրեթդին Ջանիքլին, թե «կոտորածի ավանդույթ» արտահայտությունը սխալ է: Սաքըքն իսկույն հակադարձել է. «Կնշանակի դուք տեղյակ չեք պատմությանը: Լավ կլիներ առերեսվեիք պատմության հետ»: Բանավեճին միջամտել է Մեջլիսի փոխնախագահ տիկին Գյուլդալ Մումջուն, որը նիստն էր վարում, ասելով. «Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ նման բան չի եղել: Հայերի, հրեաների դեմ իրագործված ցեղասպանությունից եք խոսում: Խնդրում եմ...»:
Սաքըքը պատասխանել է. «Ոչ թե ես եմ խոսում, այլ ասում է պատմությունը: Ճշմարիտ պատմությունից ինչո՞ւ եք անհանգստանում: Ձեր ելակետը կիսատ-պռատ պատմությունն է... Մի՞թե այդ նույն քաղաքականությունը չեք կիրառել քրդերի դեմ... Թե՞ կոտորածի ծրագիր չեք իրականացրել ընդդեմ ալավիների: Այս փաստերը բոլորին են հայտնի: Ինչո՞ւ եք ուրանում: Ինչո՞ւ եք պաշտպանում ջարդարարներին: Չէ՞ որ առերեսվելու էիք պատմության հետ...»:
Նրա խոսքերին, բացի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներից, բուռն հակազդեցությամբ արձագանքել են նաեւ Ազգայնական շարժում եւ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորները: Այդ ընթացքում խոսք է վերցրել ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը եւ ասել. «Պատմության հետ առերեսվելը կնշանակի առերեսվել սեփական խղճի հետ: Խղճի տեր ոչ ոք չի կարող ասել, թե Թուրքիայում հայերի եւ հրեաների կոտորած է իրագործվել: Նման բան խնդրո առարկա չէ»:
Մեջլիսի դեկտեմբերի 19-ի նիստը վարող փոխնախագահ Մումջուն Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից է: Հաջորդ օրվաՙ դեկտեմբերի 20-ի նիստն էլ վարել է «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Մերալ Աքշեները: Ի դեպ, 90-ականներին այս տիկինը զբաղեցնում էր Չիլլերի կառավարության ներքին գործերի նախարարի պաշտոնը, PKK-ականներին «հայի վաստակ» էր բնութագրել: Այսինքնՙ հայատյացությունը խորթ չէ Մեջլիսի փոխնախագահ Աքշեներին:
Համենայն դեպս, դեկտեմբերի 20-ին Աքշեների նախագահությամբ Թուրքիայի ազգային մեծ ժողովը խորհրդարանական չորս կուսակցություններից 3-իՙ «Արդարություն եւ բարգավաճում» «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների ստորագրությամբ ընդունել է հայտարարությունՙ դատապարտելով ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Անձամբ փոխնախագահ Աքշեների ընթերցած հայտարարության մեջ ասված է. «Ահավոր է, անընդունելի եւ պատմական սխալ այսպես կոչված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Խստագույնս դատապարտում ենք: Պատմական իրադարձությունները պետք է քննարկեն գիտնականներն ու անկողմնակալ ուսումնասիրողները: 21-րդ դարում գիտության, խոսքի ազատության, մարդու իրավունքների համար չափազանց սարսափելի է, մտահոգիչ, նույնիսկ ամոթ, երբ եվրոպական երկրում փորձում են պատժել նրանց, ովքեր պատմական սուտը ժխտելու համարձակություն են դրսեւորում: Թուրքիայի ազգային մեծ ժողովը, դատապարտելով միտումնավոր, հանիրավի, չարամիտ այդ նախաձեռնությունը, պատմական այս սխալից հետ կանգնելու կոչ է անում Ֆրանսիայի Ազգային ժողովին, որպեսզի կատարի իր պատասխանատվությունը պատմության առջեւ»:
«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը եթե չի ստորագրել հայտարարությունը, կուսակցության պատգամավորներն էլ հայտարարության տեքստի ընթերցման պահին Մեջլիսում լքել են նիստերի դահլիճը: Այլ կերպ, որքան էլ թուրքական լրատվամիջոցները փորձեն հայտարարությունը վերագրել Թուրքիայի խորհրդարանին, իրականում դա խորհրդարանական երեք կուսակցություններինն է, իսկ չորրորդըՙ չմիանալով մյուսներին, խախտել է քաղաքական բոլոր ուժերի համար ժխտողականության ընդհանրության ավանդույթը Թուրքիայում: Թերեւս դրանով էլ ճեղքվածք է տվել ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական թեզը հանդիսացող ժխտողականությունը:
Խնդիրը, սակայն, սոսկ ստորագրելուց հրաժարվելը չէ, այլ դրա հիմնավորումը, որն էլ արել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանը. «Հայտարարությունը չենք ստորագրել, որովհետեւ բազմաթիվ անընդունելի ձեւակերպումներ էր պարունակում: Սա այն տեքստը չէ, որ ընդունեինք, գրի է առնվել ռասիզմի դիրքերից»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment