Thursday, December 1, 2011

Խորհրդակցությունների համար Իրանից իր դեսպանին հետ է կանչել նաև Ֆրանսիան

Ֆրանսիան, նոյեմբերի 29-ին Բրիտանիայի դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո Իրանից հետ է կանչել իր դեսպանին: Այս մասին հայտարարել է ֆրանսիայի ԱԳՆ-ի տեղեկությունը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բերնարդո Վալերոն նշել է, որ Ֆրանսիան կանչում է իր դեսպանին` խորհրդակցությունների համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվիլլեն հանձնարարել է (բրիտանական դիվանագիտական առաքելության վրա կատարված հարձակման հետ կապված) խորհրդակցության համար հետ կանչել Իրանում Գերմանիայի դեսպանին:
Ըստ Reuters-ի` Իտալիան ևս պատրաստվում է Թեհրանից հետ կանչել իր դեսպանին։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիո Տերցին հայտարարել է, որ իրենք կփակեն Իրանում իտալական դեսպանատունը և հետ կկանչեն դեսպանին, եթե Իրանը չերաշխավորի օտարերկրյա դեսպանների անվտանգությունը:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 29-ին Թեհրանում` Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ, բողոքի ակցիա անցկացնող ուսանողները տարերայնորեն ներխուժել էին դեսպանատան տարածք և պատանդ վերցրել 6 մարդու։ Նրանք նաև իջեցրել էին Մեծ Բրիտանիայի դրոշը, այրել այն և փոխարենը բարձրացրել Իրանի դրոշը։

No comments: