Thursday, December 1, 2011

Թուրքիան պատժամիջոցներ սահմանեց Սիրիայի նկատմամբ

Tert.am. 30-11-2011- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այդ պատժամիջոցները նախատեսում են սառեցնել Սիրիայի հետ ռազմավարական համագործակցությունը, արգելք են դնում հանցանք գործած սիրիացի պաշտոնատար անձանց և գործարարների՝ Թուրքիա մուտքի վրա, սառեցնում են հարաբերությունները Սիրիայի Կենտրոնական բանկի հետ, սառեցնում են նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի և կառավարության ֆինանսական ակտիվները։

No comments: