News.am. 19-12-2011- Թուրքիայի արտգործնախարարությունը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատնից գաղտնի գրություն է ստացել, ըստ որի, Ֆրանսիայի ազգային ժողովի դեկտեմբերի 22-ի օրակարգում հայտնված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետեւում անձամբ նախագահ Նիկոլա Սարկոզին է կանգնած։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Փարիզից ստացված գրության մեջ նշվել է, թե չնայած Թուրքիայի քաղաքական եւ գործարար շրջանակների բոլոր ջանքերին, սպասվում է, որ հայկական օրինագիծը կանցնի Ֆրանսիայի ազգային ժողովում։
Նշվում է` քանի որ հայկական օրինագծի անցնելու հավանականությունը մեծ է, ուստի Փարիզում Թուրքիայի դեսպանն արդեն նախապատաստվել է Թուրքիա վերադարձի համար եւ ինքնաթիռի տոմսը գրպանում սպասում է Անկարայի հրահանգին։
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քնննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ հանդես են եկել սպառնալից հայտարարություններով եւ խորհրդարանական պատվիրակություն են ուղարկել Ֆրանսիա` կանխելու բանաձեւի ընդունումը:

No comments:
Post a Comment