Ինչպես հաղորդում է ադրբեջանական Anspress.com կայքը, նամակում, մասնավորապես, ասվում է, թե իբր 2011թ. հոկտեմբերին և նոյեմբերին հայկական կողմը հրադադարի ռեժիմը 102 անգամ խախտել է: «Այդ ամենի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ հինգ զինծառայող է զոհվել, ևս մեկ քաղաքացիական անձ էլ վիրավորվել է: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերն Ադրբեջանի քաղաքացիական և ռազմական օբյեկտներն ինտենսիվ գնդակոծման են ենթարկել ոչ միայն օկուպացված տարածքների դիրքերից, այլև Հայաստանի տարածքի դիրքերից»-ասված է նամակում:
Ադրբեջանցի դիվանագետն իր նամակում անդրադարձել է նաև ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու առնչությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ կառույցի գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակին:
«Ինչպես նախկին բոլոր նմանատիպ փաստաթղթղերը, անցած ամիս կառույցի գլխավոր քարտուղարին Հայաստանի մշտական ներկայացուցչի հղած նամակն ապացուցում է, որ հայկական կողմը ձգտում է շփոթության մեջ գցել միջազգային հանրությանը և շեղել նրանց ուշադրությունն Ադրբեջանի դեմ Հայաստանի շարունակական ագրեսիայի հետևանքով առաջացած հիմնական խնդիրներից»,-գրել է ադրբեջանցի դեսպանը:

No comments:
Post a Comment