Thursday, January 5, 2012

Թուրք դեսպանը 5 օրից Փարիզ կվերադառնա՝ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի դեմ լոբբինգի համար

Tert.am. 4-1-2012- Ֆրանսիայում Թուրքիայի դեպան Թահսին Բուրջուօղլուն առաջիկա օրերին Փարիզ կվերդառանա՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի դեմ լոբբինգի համար: «Նա 4-5 օրից կվերադառնա և կփորձի կասեցնել Սենատում այդ օրինագծի ընդունումը»,- թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչ Էնգին Սոլաքօղլուն:
Ֆրանսիայի Ազգային ժողովն օրեր առաջ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Օրենքի ընդունումից անմիջապես հետո թուրքական պետական հեռուստատեսությունը հայտարարեց, որ Անկարան Փարիզից հետ է կանչում իր դեսպանին։ Դրանից հետո էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան սառեցնում է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունները։

No comments: