Tert.am. 4-1-2012- Մոտ ժամանակներս Իրանն ամբողջությամբ «կխզի կապը» համաշխարհային ցանցի՝ ինտերնետի հետ և սեփական փակ ցանցն, այսպես կոչված ազգային ինտերնետը կգործարկի:Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի անվտանգության և տեղեկատվության կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Պիյամ Քյարբասին: Նա հավելել է, որ Իրանում «գործելու է ազգային ներքին ինտերնետը, որից քաղաքացիները կարող են օգտվել երկրի ներսում»: Իրանն այդպիսով ամբողջությամբ հրաժարվելու է համաշխարհային «սարդոստայնից» և իր օգտատերերին ողջ աշխարհից մեկուսացած, սեփական ներքին ցանցն է առաջարկելու: Ինտերնետի արագությունը վայրկյանում 2 մեգաբայթ է կազմելու:
Ներքին ցանցը երկու շաբաթ անց արդեն պատրաստ է լինելու շահագործման:
Այն, որ Իրանը պատրաստվում է ազգային ինտերնետ ստեղծել, ամիսներ առաջ հաղորդել էր ամերիկյան The Wall Street Journal պարբերականը: Պարբերականը գրել էր, որ վերոնշյալ քայլն իրականացվում է Իրանի իշխանությունների կողմից սպառնալիք համարվող մի շարք երևույթների` արևմտյան գաղափարների, մշակույթի և ազդեցության, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի «վիրտուալ ներխուժման» դեմ պայքարի շրջանակում: Հաղորդվում էր, որ իրանական ազգային ցանցը «Հալալ» է կոչվելու՝«մուսուլմանի էթնիկ և բարոյական նորմերին» համապատասխան ցանց:
Նշենք, որ ներկայում «փակ ցանց» գործում է նաև Կուբայում. այդ երկրում գրեթե երկու ինտերնետ է առկա. դրանցից մեկը, որը միացված է համաշխարհային ցանցին, նախատեսված է զբոսաշրջիկների և կառավարության պաշտոնյաների համար, իսկ մյուսը փակ է և վերահսկելի` սահմանափակ մատչմամբ, և նախատեսված է լայն զանգվածների համար:
Համաշխարհային ինտերնետի սեփական օրինակը ցանկանում է ստեղծել նաև Հյուսիսային Կորեան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment