Monday, January 2, 2012

Հայաստանն իրանցի բանտարկյալների ազատ արձակած երկրների թվում է

News.am. 1-1-2012- Նախորդ երեք ամիսներին ազատ են արձակվել կամ Իրանի բանտեր են տեղափոխվել այլ երկրներում ազատազրկված 218 իրանցիներ: Այդ մասին 2011թ. դեկտեմբերի 31-ին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն, գրում է «Tehran Times»-ը:
Ինտենսիվ դիվանագիտական ջանքերի շնորհիվ Իրանի քաղաքացիներ են ազատ արձակվել ԱՄԷ-ի, Իրաքի, Ճապոնիայի, Հունաստանի, Չինաստանի, Թաիլանդի, Ուկրաինայի, Օմանի, Հայաստանի, Աֆղանստանի, Վրաստանի, Թուրքմենստանի, Սերբիայի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի բանտերից:

No comments: