Monday, January 2, 2012

Թյուրքերը պահանջել են, որ Ֆրանսիան դադարեցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում իր գործունեությունը

Tert.am. 1-1-2012- Թյուրքալեզու ժողովուրդների ներկայացուցիչներ ադրբեջանցիները, թուրքերը, ուզբեկները, ղազախները և թուրքմենները շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում (քաղաք Ռուսաստանում) Ֆրանսիայի հյուպատոսության մոտ արտոնված պիկետ են անցկացրել՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղապանության ժխտումը քրեականացնող օրենքի առնչությամբ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, պիկետը կազմակերպվել էր Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական համայնքի նախաձեռնությամբ: Ակցիայի մասնակիցները պահանջել են նաև, որպեսզի Ֆրանսիան դադարեցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում իր գործունեությունը:

No comments: