News.am. 3-1-2012- NEWS.am-ը ներկայացնում է Ստամբուլի «Գալաթասարայ» համալսարանում պատվիրակված դասախոս-հետազոտող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի թարգմանիչ Ժան Ֆրանսու Փերուզի հարցազրույցը ֆրանսիական «Le Point» պարբերականում: Ժան Ֆրանսուա Փերուզը լուսաբանում է հայերի եւ թուրքերի բարդ հարաբերությունները:-Հայոց ցեղասպանությունից մոտ 100 տարի հետո թուրքական բնակչությունը չի ճանաչում պատմության այդ ողբերգական էջի իրական որակավորումը: Ինչպե՞ս դա բացատրել:
-Դա պայմանավորված է դպրոցական ծրագրերի բովանդակությամբ: Թուրքիայի դասագրքերում իրադարձությունների վարկածը չի համընկնում այլ երկրների դասագրքերի բովանդակության հետ: Սակայն ոչ բոլոր թուրքերն են այդպես կարծում: Ոմանք տարակարծիք են: Վերանայման կարեւոր աշխատանք է ընթանում: Դասագրքերում իրադարձությունների արդարացման գլխավոր փաստարկն Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստն է:
-Ինչո՞ւ է Թուրքիային անհանգստացնում 1915թ. իրադարձությունները «ցեղասպանություն» որակելը:
-Դա միջազգային իրավունքի բարդ հարց է` կապված փոխհատուցման խնդրի հետ: Դրան գումարվում է Օսմանյան կայսրության եւ Թուրքական Հանրապետության իրավահաջորդության հարցը:
-Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի ընդունումից հետո սկսված լարվածությունը նոր չէ Թուրքիայի համար:
-Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ լարվածությունն այժմ ավելի անձնավորված ուղղվածություն ունի` կենտրոնացած նախագահ Նիկոլա Սարկոզիի վրա: Բայց, հատկապես, միջազգային իրավիճակը, ճգնաժամը Եվրոպայում եւ թուրքական տնտեսության հարաբերական բարվոք վիճակն այս վեճում Թուրքիային նոր ուժ է տալիս: Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը հայտարարում են, որ Ֆրանսիան չի ցանկանում Թուրքիայի հզորացումը եւ փորձում է բոլոր միջոցներով թուլացնել Թուրքիային: Անկարան չի ընդունում մեղադրանքները եւ Ֆրանսիային հիշեցնում է Աֆրիկայում իրագործած ցեղասպանությունների մասին, հատկապես, Ալժիրի նախադեպը:
-Ի՞նչ վերաբերմունք ունի հայկական թեմային Թուրքիայի բնակչությունը:
-Բնակչությունը զբաղված է առօրյա խնդիրներով: Այդ թեման բնակչության հոգսերի մասը չէ: Քաղաքական եւ գաղափարախոսական խմբերից բացի մոբիլիզացում չկա այդ թեմայի շուրջ: Միայն կառավարությանը մոտ մամուլն է շարունակում որոշակիորեն վառ պահել թեման:
-Որքա՞ն հայ է ապրում Թուրքիայում եւ ինչպե՞ս են նրանք գոյակցում թուրքերի հետ:
-Պետք է առանձին դիտարկել Թուրքիայի քաղաքացի 100 հազար հայերին եւ վերջին շրջանում Թուրքիա ժամանած 70 հազար հայերին: Թուրքիայի քաղաքացի հայերը, հիմնականում, բնակվում են Ստամբուլում եւ մասնակցում են երկրի տնտեսական ու քաղաքական կյանքին: Նրանք ինտեգրված են հասարակությունում, բայց որոշակի անվստահություն կա: Ներգաղթած 70 հազար հայերը կարգավիճակ չունեն եւ նրանց կյանքը անօրինական ներգաղթյալների գոյության կռիվ է: Նրանք ստանում են Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հայերի աջակցությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment