News.am. 4-1-2012- Իրանի ՆԳ նախարար Մուստաֆա Մոհամեդ Նաջարը հունվարի կեսին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնել է Իրանի ՆԳ միջազգային հարցերով փոխնախարար Մեհթի Մոհամադիֆարդը, հաղորդում է իրանական INSA գործակալությունը:Այցելության շրջանակում կքննարկվեն անվտանգության խնդիրներ, ասել է Մոհամադիֆարդը, հավելելով, որ իրանական կողմը կքննարկի նաեւ մշակութային, առեւտրային եւ տնտեսական ոլորտներում համագործակցության հարցերը: Բացի այդ, քննարկման թեմա կլինի համատեղ սահմանային գոտում տոնավաճառի գործունեության հարցը:
Մոհամադիֆարդի խոսքով, Իրանի ՆԳ նախարարը մոտ ժամանակներս կայցելի նաեւ Իրաք:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment